Գետառ

Գետառ, Գեդարչայ, Գետարչայ, Գրզբուլաազ, Կըրխբուլաղ, Քըրքպուլախ, գետ ՀայաստանիԿոտայքի մարզում և Երևանում, Հրազդան գետի ձախ վտակ։ Հրազդան գետի մեծ վտակներից՝ Մարմարիկ, Ծաղկաձոր, Դալար, Արագետ, Գետառ մեկն է։ Երկարությունը՝ 24 կմ, ավազանը՝ 158 կմ²։ Սնումը մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից է, հորդացումը՝ գարնան ամիսներին։ Ջրի կայուն մասը ստանում է Հրազդանից հանված ջրանցքից։ Գետառի վտակներից են Ջրվեժը և Ձորաղբյուրը։ Գետառի վրա, Նորքի ձորում կա 1664 թվականին կառուցված միակամար կամուրջ։