14.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրելու հեռու մի դաշտում:
Եթե մի երկու ամիս էլ ապրեիք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրելուց բացի ուրիշ ելք չունեմ
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:
15.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.
Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:
Կյանքում բոլոր որոշումները չեն կախված քեզնից։
16. Տրված բառերից առանձնացրո’ւ հոմանշային զույգեր:
Շրջել-շրջագայել, թափառել, պտտել, խորհրդածել-մտածել,խորհել, մտորել, մտմտալ, կողոպտել-հափշտակել, գողանալ, թալանել, գռփել, խենթանալ-խելագարվել, գժվել, ցնորվել, ցնդել, հիմարանալ, արտասվել-հեկեկալ, հեծկլտալ, ողբալ, լալ
17.Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր-։
Ան- անափ, անտուն, անգետ
Ապ- ապաշնորհ, ապուշ, ապօրինի
Դժ- դժբախտ, դժգոհ, դժկամ
Տ- տհաս, տհաճ, տգետ
Չ- չուշանալ, չուզել, չկամ
-Ական – դասական, դրական, դպրոցական
-Ային- տնային, անձրևային, ազգային
-Որեն – մեղմորեն, քնքշորեն, կուրորոն
-Ություն – բազմություն, երջանկություն, գերություն