Ուսումնական ձմեռ

  1. Պատմեք արձակուրդի օրերին ձեր տեսած ամենահետաքրքիր ֆիլմի մասին: Ընտանիքով արձակուրդներին մի քանի ֆիլմեր ենք դիտել, բայց ամենից շատ ինձ դուր է եկել Գրինչի մասին ֆիլմը։
  2. Ձայնագրեք ամանորյա ինքնատիպ բարեմաղթանքներ և կենացներ: Ես ուզում եմ, որ մեր աշխարհը լինի խաղաղ, և մարդիկ նույնպես։
  3. Գրեք նամակ 2022-ին կամ պատմեք 2023-ի ձեր նախագծերի մասին: Ես արդեն սկսել եմ սովորել ծրագրավորում և 2023-ին ուզում եմ կարողանալ խաղեր ստեղծել։
  4. Պատմեք, թե ինչպես եք նշում Ամանորը, ինչպե՞ս եք ձևավորում ձեր տունը: Մեր տունը մենք ձևավորում ենք դեկտեմբերի կեսերին, զարդարում ենք տոնածառը, տարբեր տեղերում լույսեր ենք կախում։ Նոր տարուց մի քանի ժամ շուտ սկսում ենք պատրաստել սեղանը, իսկ ժամը 12-ին դիտում ենք հրավառությունները պատուհանից, և երբ հետ ենք գալիս սենյակ, տոնածառի տակ արդեն նվերներ են լինում։

Մաս I

  • Պատրա՞ստ է Երևանը տոնին։ Այո։
  • Մեր տոնական բակը, թաղը, քաղաքը։ Այո
  • Նախապատրաստվում ենք Ամանորին․ ի՞նչն ենք կարևորում, ինչո՞ւ։ Ես կարևորում եմ տոնածառը, որովհետև տոնածառը Ամանորի խորհրդանշանն է։
  • Ինչո՞վ և ինչպես ենք տոնական տեսք հաղորդում տանը, քաղաքին, թաղին։ Զարդարում ենք տոնածառը, սենյակները զարդարում ենք գույնզգույն լույսերով և տոնական ուրիշ զարդարանքներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *