Բջնի ԱՄՐՈՑ բարձունքի հաղթահարում

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոց-բերդն է: Այն գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Ամրոցը Վասակ Պահլավունու շինարարական գործունեության արդյունք է , իսկ նրա որդին` Գրիգոր Մագիստրոսը, կառուցել է տվել Բջնիի Սբ. Աստվածածին և Կեչառիսի վանքի գլխավոր եկեղեցին: Հիմնադրման ստույգ տաեթիվը հայտնի չէ, սակայն հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:Միջնադարյան անառիկ ամրոցՀարավից, արևելքից և մասամբ արևմուտքից Բջնիի ամրոց-բերդը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որոնց երկարությունը հասնում է 120 մ: Մուտքը հյուսիսային կողմից է:Բջնիի ամրոցԲջնիի ամրոցԱմբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով: Փոքրի վրա, որը 10-15 մ ցածրադիր է մեծի համեմատությամբ և ունի 1200-1500 մ² մակերես, տեղադրված է եղել ստորին, իսկ գագաթի մնացած մասում՝ վերին ամրոցը: Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր:Մեծ ամրոցի տարածքում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը: Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին: Բերդը ավերվել և ամայացել է XVI-XVII դդ.:Պատմական ակնարկԱռաջին անգամ Բջնի բնակավայրի մասին հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին: Բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցներից էր։ 11-րդ դարում Բջնին իր շրջակայքով անցնում է Պահլավունիների իշխանական տոհմին։ Այդ ժամանակ էլ, Հովհաննես-Սմբատ թագավորի հրամանով դառնում է եպիսկոպոսանիստ ավան։ 1066 թվականին կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել Բջնիում։ 13-րդ դարի սկզբներին Բջնին անցնում է Զաքարյան հայ իշխանների տնօրինությանը։1387-1388 թվականներին գյուղը ենթարկվում է Լենկթեմուրի ավերածություններին։ 1673 թ. այստեղ իջևանել է Ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը։ 1770 թվականին Բջնի է այցելել նաև ճանապարհորդ Տուրնեֆորը։Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր։ Մեզ են հասել 12-17-րդ դարերի այնտեղ ընդօրինականացված հայերեն մի քանի ձեռագրեր։ Ըստ տեղեկությունների՝ Բջնի ամրոց-բերդը կառուցել են Պահլավունիները՝ 11-րդ դարում։ Ենթադրվում է, որ այստեղ են դրվել Բջնիի վանքում գրված բազմաթիվ ձեռագրերը։ Մեզ են հասել XII-XVII դդ. այնտեղ ընդօրինակված հայերեն մի քանի ձեռագրեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *